Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 158 Միջխորհրդարանական համաձայնագրերը և բարեկամական խմբերը. 1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, խորհրդարանական բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ. 2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով. 3. Միջխորհրդարանական համաձայնագիրը Խորհրդի համաձայնությամբ՝ ստորագրում է Ազգային ժողովի նախագահը. 4. Միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները: Նախաձեռնությունը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում և տասնօրյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին: |