Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 187 Հաշտարարության հետ կապված ծախսերի բաշխումը. 1. Հաշտության համաձայնություն կնքվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ. 1.1. Սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ։ Հայցը մասնակի բավարարելու մասին դատական ակտ կայացնելիս հաշտարարության հետ կապված ծախսերը դատարանը կողմերի միջև բաշխում է բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն. 2. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով. 3. Եթե կողմերը չեն ներկայացնում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույց, ապա դատարանը կողմերի միջև բաշխում է հաշտարարի վարձատրության գումարը՝ այն բռնագանձելով հօգուտ հաշտարարի. 4. Անկախ գործի ելքից դատական ծախսերը լրիվ դրվում են գործին մասնակցող այն անձի վրա, որը դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով հրաժարվել է մասնակցել հաշտարարությանը. 5. Եթե կողմերը նախընտրել են հաշտարարությունն իրականացնել մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով, ապա այդ հաշտարարական հաստատությանը վճարված այլ ծախսերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ կամ հաստատության կանոններով: |