FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  396

Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը.
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
    1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
    2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
    3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
    4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
    5) բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
    6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ.
    7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի.
    8) բողոքը ներկայացվել է նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ.
2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները.
3. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման.
4. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց որոշումը կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում: