FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  40

Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության իրավական հիմքերը.
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով.
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ.
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր), որը հաստատում է գլխավոր քարտուղարը: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անձնագրերի չափանիշները հաստատում է Հանձնաժողովի նախագահը։