Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5.1 Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը. 1. Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա. 2. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների և համայնքի ղեկավարներն առաջարկությունը վարչապետին ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան նախարարի միջոցով. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առաջարկությունը պետք է համապատասխանի սույն օրենքի 5.2-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը ներկայացվող պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի. 4. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին` մատնանշելով համապատասխան թերությունները. 5. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն. 6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունները վարչապետին ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երկու ամիս առաջ. 7. Վարչապետը նախաձեռնություն դրսևորելիս կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալիս խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել Վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): 11. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հանձնաժողովը, և հաստատվում է Հանձնաժողովի աշխատակարգը: |