FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Հիպոտեկային վարկերը.
1. Հիպոտեկային վարկերը կարող են լինել ապահովման միջոց, միայն այն դեպքում, երբ համապատասխանում են հետևյալ պահանջներին.
    1) հիպոտեկի առարկա հանդիսացող անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ հիպոտեկի առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողամասի կառուցապատման իրավունք է.
    2) հիպոտեկն առաջնային գրավ է.
    3) ապահովման միջոցների զամբյուղում ներառելու պահին հիպոտեկային վարկի` ապահովման միջոցների զամբյուղում ներառված գումարը չի գերազանցում այդ վարկի ապահովման միջոց հանդիսացող` գրավադրված անշարժ գույքի՝ մինչև զամբյուղում ներառելը գնահատված շուկայական արժեքի 70 տոկոսը: Եթե ապահովված պարտատոմսերի զամբյուղում գրանցված հիպոտեկային վարկի գումարը հետագայում գերազանցում է ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի (անշարժ գույքի) շուկայական արժեքի 85 տոկոսը, ապա թողարկողը պարտավոր է արժեքի 85 տոկոսը գերազանցող գումարի չափով տրամադրել լրացուցիչ ակտիվներ, որը կծառայի որպես լրացուցիչ գրավ, կամ համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում նվազեցնել ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիպոտեկային վարկի գումարը մինչև 85 տոկոս: Լրացուցիչ ակտիվների տրամադրման դեպքում կանխիկ դրամական հոսքերը չեն հաշվեգրվում պարտատոմսեր ձեռք բերողների հաշիվներում, բացառությամբ թողարկողի անվճարունակության դեպքի: Սույն կետի կիրառման նպատակով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը պետք է որոշվի սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները բավարարող գնահատողի կողմից կամ նույն հոդվածի 4-րդ մասում նշված ինդեքսների հիման վրա, ընդ որում, գնահատման հաշվետվությունը չի կարող ունենալ մեկ տարին գերազանցող վաղեմություն` ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքի դեպքում, և երեք տարին գերազանցող վաղեմություն` այլ անշարժ գույքի դեպքում.
    4) հիպոտեկային վարկի պայմանագրով նախատեսված է ստացված հիպոտեկային վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված` հիպոտեկի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատումն ու վերագնահատումն իրականացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն.
3. Ապահովման միջոցների զամբյուղում հիպոտեկային վարկերի տեսակների տեսակարար կշիռների առավելագույն չափերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով.
4. Կենտրոնացված թողարկողի պարագայում ապահովված վերաֆինանսավորման վարկերը կարող են ապահովման միջոց լինել միայն այն դեպքում, երբ ապահովված վերաֆինանսավորման վարկերով վերաֆինանսավորված հիպոտեկային վարկը համապատասխանում է սույն հոդվածում նշված պահանջներին.
5. Թողարկողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող հիպոտեկային վարկերը և ապահովված վերաֆինանսավորման վարկերը փոխարինել սույն հոդվածի պահանջները բավարարող հիպոտեկային վարկերով, ապահովված վերաֆինանսավորման վարկերով կամ փոխարինող ակտիվներով և այդ մասին տեղեկացնել հսկողին: Սույն կետում նշված ակտիվների փոխարինումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ թողարկողին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար, որ փոխարինման ենթակա ակտիվները չեն համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին: