Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 161 Գույքային հայցից հրաժարվելը. 1. Գույքային հայց ներկայացրած անձն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու հայցից, եթե դա չի հակասում օրենքին, կամ դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և իրավաչափ շահերը. 2. Գույքային հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է գույքային հայցի մասով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ գույքային հայցը քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով կրկին հարուցելու հնարավորությունից. 3. Մինչև հայցից հրաժարվելն ընդունելը դատարանը պարտավոր է տուժողին պարզաբանել հայցից հրաժարվելու` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հետևանքները. 4. Հայցից հրաժարվելն ընդունելու կամ չընդունելու դեպքում դատարանը կայացնում է առանձին որոշում. 5. Գույքային հայցից հրաժարվելը հիմք չէ առաջադրված մեղադրանքը վերացնելու, փոփոխելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար: |