Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը. 1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ ավագանու սահմանած կարգով իրազեկումը, այդ թվում՝ համայնքի պաշտոնական ինտերնետային կայքի առկայության դեպքում, այդ կայքում հրապարակումը. 2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր հաստատած` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը. 3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: |