Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Ընկերության հիմնադրման մասին պայմանագիրը. 1. Ընկերություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են գրավոր պայմանագիր: Հիմնադիրներից որևէ մեկի պահանջով կամ, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրի համաձայն հիմնադիրների կողմից ընկերության կանոնադրական կապիտալ ներդրվելու են անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ կամ Օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում, ընկերության հիմնադրման մասին պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով. 2. Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են նրա հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, ընկերությանն իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները, ընկերության կանոնադրական կապիտալ ներդրված ոչ դրամային ավանդների դրամական գնահատման կարգը, ինչպես նաև ընկերության հիմնադիրների կազմը, ընկերության կանոնադրական կապիտալի և յուրաքանչյուր հիմնադրի բաժնեմասի չափը, ավանդների կազմը և չափը, ընկերության ստեղծման պահին ավանդների ներդրման կարգը, հիմնադիրների պատասխանատվությունը` ավանդների ներդրման հետ կապված իրենց պարտականությունները չկատարելու համար. 3. Հիմնադիրների կողմից ընկերության հիմնադրման հետ կապված հարցերով որոշումները պետք է ընդունվեն հիմնադիրների կողմից միաձայն. 4. Ընկերության հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև ընկերության պետական գրանցումը ծագած` ընկերության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար: |