FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Զինապարտությունը.
1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`
    1) զինվորական հաշվառումը.
    2) զինվորական ծառայությանը նախապատրաստությունը.
    3) զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունը.
    4) զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայությունը.
    5) պահեստազորում հաշվառումը և պահեստազորային պատրաստությունը.
3. Քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստությունը, զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունը, պահեստազորում հաշվառումը և պահեստազորային պատրաստությունը սահմանվում են օրենքով: