Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 Զենքի փոխանցումը և վաճառքը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից. 1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը և դրա փամփուշտները փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց. 2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը, Կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցելու պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել՝ ձևակերպելով համապատասխան թույլտվություն՝ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով։ |