Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 Երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումը. 1. Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում է դատարան դատական կարգով հետ ստանալու` ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում. բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում. գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում. դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա. ե) պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները. 1) զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում, 2) կնքման պահին պարտապանի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր, 3) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 1.1. Կառավարիչը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դիմում է դատարան, եթե առկա չէ կոնկրետ պահանջով դատարան դիմելուց ձեռնպահ մնալու մասին պարտատերերի ժողովի որոշումը: Նման որոշում կարող է կայացվել, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջով դատարան դիմելու արդյունքում կառավարչի կողմից կատարվելիք ծախսերը ողջամտորեն կարող են գերազանցել հետ ստացվող փոխանցման արժեքը (գինը). 2. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե` ա) փոխանցման հետ միաժամանակ պարտատերը պարտապանին է փոխանցում համարժեք այլ գույք. բ) պարտապանի կողմից պարտատիրոջ նկատմամբ նախկինում ստանձնած պարտավորության կատարումից հետո պարտատերը գրավի առարկա չհանդիսացող նոր գույք է փոխանցել պարտապանին. գ) պարտապանն իր բնականոն գործունեության իրականացման ընթացքում կատարել է պարտատիրոջ նկատմամբ այդ ընթացքում ստանձնած պարտավորությունը, եթե այն կատարվել է գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան. դ) փոխանցմամբ կատարվել է պարտատիրոջ նկատմամբ ստանձնած 200.000 դրամը չգերազանցող պարտավորություն. ե) պարտապանի գույքի գրավի այն պայմանագրերը, որի արդյունքում չեն խախտվում չապահովված պարտատերերի իրավունքները (որի արդյունքում պարտապանի չապահովված պարտավորությունների արժեքը չի գերազանցի նրա գրավով չծանրաբեռնված գույքի արժեքից). զ) փոխանցմամբ կատարվել են հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, վարչական տուգանքի վճարումները. 3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված պահանջների բավարարման համար այդ գույքի հետ կապված գործարքների կատարման արդյունքում: |