Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 7 Տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումը. 1. Հեռարձակողները պետք է ապահովեն՝ 1) որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը. 2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը. 3) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ. 2. Տեսալսողական հաղորդումների ընթացքում Հեռարձակողը պետք է պահպանի հետևյալ պահանջները. 1) ուղիղ եթերը պետք է ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ. 2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինեմատոգրաֆիական և երաժշտական ստեղծագործությունների. 3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ: |