FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը.
1. Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետևանքով առաջացած ծախսեր են համարվում տուժողին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններ տեղափոխելու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններում պահելու, ախտորոշման, բուժման և առողջության վերականգնման հետ կապված ծախսերը: Բյուրոյի խորհրդի հաստատած սահմանաչափերով հատուցվում են նաև բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների, դեղեր ձեռք բերելու, պրոթեզավորման, անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման հետ կապված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր: Ընդ որում, սույն մասի երկրորդ նախադասությամբ սահմանված այն ծախսերը, որոնք կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, Բյուրոյի խորհրդի հաստատած սահմանաչափերով հատուցվում են միայն այն դեպքում, երբ տուժողի առողջությանը պատճառված վնասը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողների առողջությանը պատճառված վնասների ցանկում, և տուժողը բժշկական օգնություն է ստացել կամ առողջությունը վերականգնել է այն բժշկական հաստատությունում, որը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկում.
2. Հատուցման ենթակա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միայն անհրաժեշտ, հիմնավորված և փաստացի ապացուցված ծախսերը: Հատուցման ենթակա (ներառյալ` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար) ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշները, ինչպես նաև հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Բյուրոյի խորհուրդը.
3. Տուժողն իրավունք ունի բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

4. Բյուրոյի կազմում Բյուրոյի խորհրդի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի անդամների առնվազն կեսը պետք է լինեն բժիշկներ (բժշկության ոլորտի աշխատակիցներ): Հանձնաժողովի կազմը, նրա աշխատանքի կանոնակարգը (ներառյալ` նիստերի հրավիրման և անցկացման, որոշումների ընդունման կարգը) սահմանվում են Բյուրոյի խորհրդի որոշմամբ: Հանձնաժողովի անդամները Բյուրոյի խորհրդի սահմանած չափով և կարգով ստանում են փոխհատուցում հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար: Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանում է տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված այդպիսի վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում.
6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը տուժողին վճարվում է ապահովագրական գումարի սահմաններում` բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ, հիմնավորված և փաստացի կատարված ծախսերի չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

7. Եթե տուժողին պատճառված վնասը ներառված չէ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողը բժշկական օգնությունն ստացել է կամ առողջության վերականգնումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված ծախսերի) նրան վճարվում է այն չափով, որքանով կհատուցվեր բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դրա համար փաստացի կատարված ծախսերը.
8. Եթե տուժողին պատճառված վնասը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողի բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող և սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված բժշկական հաստատությունների ցանկում չներառված բժշկական հաստատությունում, ապա սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված ծախսերի) նրան վճարվում է այն չափով, որքանով կհատուցվեր համապատասխան բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված բժշկական հաստատությունների ցանկում ներառված բժշկական հաստատությունում իրականացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դրա համար փաստացի կատարված ծախսերն են.
9. Սույն հոդվածի 6-8-րդ մասերով նախատեսված ծախսերը տուժողին հատուցվում են բացառապես կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

10. Տուժողի` բժշկական օգնություն ստանալու և առողջությունը վերականգնելու իրավունքն իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Տուժողը բժշկական օգնության և առողջության վերականգնման հարցերում կաշկանդված չէ ԱՊՊԱ պայմանագրով և (կամ) վնաս պատճառած անձի կողմից հատուցման ենթակա գումարով և կարող է ընտրել իրեն բժշկական օգնության կամ առողջության վերականգնման հարցերում ծառայությունների մատուցման տեսակը, միջոցը, արժեքը և դրանց համար լրավճարել սեփական միջոցներից, եթե ապահովագրական ընկերության, Բյուրոյի և (կամ) վնաս պատճառողի կողմից վճարման ենթակա գումարը բավարար չէ դրա համար: