Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 16.1 Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերը, պաշտոնների անվանացանկը և զինվորական կոչումները. 1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններ` ծառայության պետի տեղակալներ. 2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններ` ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր. 3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններ` ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետերի տեղակալներ, ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ. 4) ծառայության ծառայողների միջին պաշտոններ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ. 5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ. 2. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի. 3. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր խումբը կարող է բաժանվել ենթախմբերի՝ վարչապետի որոշմամբ, իսկ ծառայության ծառայողների պաշտոնների ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի՝ ծառայության պետի հրամանով. 4. Ծառայության ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է վարչապետը. 5. Ծառայության ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Ծառայությունում սահմանվում են սպայական և ենթասպայական հետևյալ կազմերն ու կոչումները. Կազմերը Կոչումները Ավագ ենթասպայական ենթասպա ավագ ենթասպա Սպայական կրտսեր սպայական լեյտենանտ ավագ լեյտենանտ կապիտան ավագ սպայական մայոր փոխգնդապետ գնդապետ բարձրագույն սպայական գեներալ-մայոր գեներալ-լեյտենանտ 6. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանում են կոչումների հետևյալ վերին սահմանները. 1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-լեյտենանտի կոչումն է. 2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է. 3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 16.1 4) ծառայության ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է. 5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանն ավագ ենթասպայի կոչումն է. 7. Ծառայության պետը, կախված ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերից (ենթախմբերից), սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները. 8. Ծառայության ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները սահմանում է վարչապետը. 9. Ծառայության ծառայողների բարձրագույն սպայական կազմի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված կարգով. 10. Ծառայության ծառայողների ավագ և կրտսեր սպայական, ինչպես նաև ավագ ենթասպայական կազմերի կոչումները շնորհում է ծառայության պետը. 11. Ծառայության ծառայողների կոչումները շնորհվում են անհատական կարգով. 12. Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմիններում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը: |