FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  70

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմքը.
1. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու հիմք է ոչնչացման կամ կորստի հետևանքով քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում.
2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումների արխիվում ստուգումը կատարվում է դիմումում նշված քաղաքացիական կացության ակտի գրանցման ենթադրյալ վայրի գրանցամատյաններով ոչ ավելի, քան երեք տարվա կտրվածքով՝ այն տարվա համար, որը նշված է դիմումում, դրան նախորդող և հաջորդող մեկ տարվա շրջանակում.
3. Քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնվում են այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը նախկինում կատարվել է.
4. Օտարերկրյա պետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերը կարող են վերականգնվել, եթե քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարած օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի ոլորտը կանոնակարգող բազմակողմ կամ երկկողմ պայմանագիր.
5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման բացակայությունը հաստատվում է գործակալության արխիվի տված ակտային գրանցման բացակայության մասին սահմանված ձևի տեղեկանքով: