Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 65 Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կենսաթոշակային սխեմայում. 1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը յուրաքանչյուր մասնակցի համար պարտավոր են վարել անձնավորված հաշվառում՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված սկզբունքներին համապատասխան. 2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը. 3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել մասնակցին նրա անհատական հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին` կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է թղթային տարբերակով, եթե մասնակիցը այլ նախընտրելի տարբերակ չի նշել. 5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տվյալները մասնակցին տրամադրվում են անվճար` նախորդ տարվա համար ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը: |