Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.1 Ընդհանուր դրույթներ կատարողական մակագրության վերաբերյալ. 1. Պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն. 2. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում. 3. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի համաձայնությամբ դրամական գումարներ կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտապանի պարտավորությունը կատարվելու է նոտարական ակտեր կայացնելու կամ նոտարական գործողություններ կատարելու միջոցով, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի: Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե՝ 1) պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, նոտարին չի ներկայացնում պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց, կամ 2) պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգի առկայության և այդ համակարգին նոտարի հասանելիության դեպքում նոտարը ստուգել է, որ այդ պարտավորության կատարումը տեղի չի ունեցել: Չկատարված պարտավորության վերաբերյալ կատարողական մակագրությունը տրվում է չկատարված պարտավորության մասով. 4. Կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով: |