Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 33 Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը. 1. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը սահմանվում է սույն հոդվածով և սույն Օրենսգրքի 34-36-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված մասով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից. 3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տեղի է ունենալու ապրանքի բացթողումը՝ այն որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի. 4. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է կոնկրետ երկրից Միության մաքսային տարածք ներմուծվող յուրաքանչյուր անուն ապրանքի համար. 5. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման ձևը, այն լրացնելու և ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 6. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը ստացած անձի կողմից այն կորցնելու դեպքում այդ անձին տրամադրվում է ապրանքի ծագման մասին տվյալ նախնական որոշման կրկնօրինակը: |