Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 32 Պայմանագրի կնքումը. 1. Վերահսկող մարմինը Կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, օպերատորի հետ կնքում է պայմանագիր. 2. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաև կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել պայմանագրի ստորագրման պահին: Պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն հաստատում է Կառավարությունը. 3. Օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը սահմանում է Կառավարությունը: 4․ Պայմանագրի կնքման պահից Վերահսկող մարմնին է անցնում օպերատորի բոլոր տեղեկատվական և տեխնիկական միջոցների կառավարման, էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման (օգտագործողի անուն, ծածկագիր, այլ տվյալներ) ձեռք բերելու իրավունքը: 5․ Եթե սույն օրենքով սահմանված կարգով օպերատորի լիազորության դադարեցումից հետո սահմանված չէ նոր օպերատոր, ապա մինչև նոր օպերատորի սահմանումը Վերահսկող մարմնին է փոխանցվում օպերատորի բոլոր տեղեկատվական և տեխնիկական միջոցների շահագործումը, էլեկտրոնային կառավարման համակարգի ադմինիստրատիվ կառավարումը, և միաժամանակ Վերահսկող մարմինը դադարեցվում է օպերատորի` բոլոր տեղեկատվական և տեխնիկական միջոցների շահագործումը և էլեկտրոնային կառավարման համակարգի ադմինիստրատիվ կառավարումը: 6․ Նոր օպերատոր ընտրվելուց հետո Վերահսկող մարմինը նախկին օպերատորին է վերադարձնում իր սարքավորումների և տեխնիկական միջոցների տիրապետումը: 7․ Պայմանագրի կնքումից հետո օպերատորը հիմնադրի, բաժնետիրոջ, մասնակցի, փայատիրոջ, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի փոփոխությունների վերաբերյալ պարտավոր է տեղեկատվություն տրամադրել Վերահսկող մարմնին։ |