FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  389

Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը.
1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետևյալ դատական ակտերը․ 1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
    2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին․ 3) սույն օրենսգրքի 285-րդ, 292-րդ, 295-րդ կամ 302-րդ հոդվածներով նախատեսված՝ դատական երաշխիքների որևէ վարույթի հարուցումը մերժելու, ինչպես նաև ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը մերժելու մասին.
    4) սույն օրենսգրքի 284-րդ, 291-րդ, 294-րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը բավարարելու կամ մերժելու մասին, ինչպես նաև մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին.
    5) փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու կամ բժշկական հսկողություն կիրառելու վարույթի հարուցումը մերժելու մասին.
    6) փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու կամ բժշկական հսկողություն կիրառելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին.
    7) դատական տուգանք նշանակելու մասին.
    8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին.
    9) դատարան հարկադրաբար ներկայացնելու մասին.
    10) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին.
    11) համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին.
    12) հեռակա դատաքննություն իրականացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին․ 13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր: