Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 37 Հանձնաժողովի օրինական պահանջները չկատարելու հետևանքները. 1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաբանական անձը չի կատարում Հանձնաժողովի օրինական պահանջները, ապա Հանձնաժողովը՝ 1) դիմում է տվյալ մարմնի վերադաս մարմնին կամ համապատասխան պաշտոնատար անձին՝ պարտականությունների կատարման մեջ թերացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու գործընթաց սկսելու համար. 2) սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնում է համապատասխանության գնահատում սկսելու գործընթաց. 3) սահմանափակում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման հնարավորությունը մինչև Հանձնաժողովի օրինական պահանջների կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ և անխափան աշխատանքը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հետևանքը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ 1-ին կամ 2-րդ կետի հետ միաժամանակ. 3. Կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին. 4. Տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտին հասանելիությունը վերականգնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը: |