Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Պետական գրանցման ընթացքում լսումների առանձնահատկությունները. 1. Պետական գրանցման վարույթները, որպես կանոն, իրականացվում են առանց լսումների՝ որոշումներն ընդունելով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ. 2. Գրանցման գործընթացում իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր դիմում կամ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որևէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը, բացառությամբ սույն հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքերի: Լսումները կարող են իրականացվել ինչպես որևէ անձի դիմումի հիման վրա, այնպես էլ գործակալության համապատասխան որոշման հիման վրա. 3. Լսումների միջոցով կարող են պարզվել և լսումների ժամանակ քննարկման առարկա դառնալ բացառապես պետական գրանցման վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 4. Լսումներ իրականացնելու հիմքերի առկայության դեպքում գործակալությունը ընդունում է որոշում, որը պետք է պարունակի լսումներ իրականացնելու հիմքերը, լսումների միջոցով պարզելու ենթակա փաստերի շրջանակը, լսումների իրականացման վայրը, ամիսը, օրը, ժամը. 5. Լսումների մասին որոշումը կայացնելու պահից կասեցվում է օրենքով սահմանված գրանցման ժամկետի ընթացքը ոչ ավել, քան քսան օրով, որը կարող է երկարաձգվել ևս տասը օրով, եթե քսանօրյա ժամկետում հնարավոր չի եղել պարզել վիճելի հանգամանքները: Այս դեպքում ընդունվում է պատճառաբանված որոշում. 6. Լսումներ իրականացնելու մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի միջոցով և ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դիմող անձի էլեկտրոնային հասցեին: Եթե լսումների իրականացման համար հիմք է ծառայել որևէ անձի դիմումը, ապա որոշումն ուղարկվում է նաև տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեով: Որոշումը նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. 7. Լսումների մասնակիցներն են` 1) պետական հաշվառման կամ պետական գրանցման համար դիմած անձը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմում բերող անձը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 2) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել լսումների արդյունքում. 3) այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ. 8. Լսումները բաց են, և դրանց ժամանակ կարող է ներկա լինել ցանկացած անձ. 9. Գործակալությունը, ելնելով արդյունավետության սկզբունքից, իրավասու է լսումներից հեռացնել ցանկացած անձի, եթե կգտնի, որ լսումները տվյալ անձի իրավունքների վրա ազդեցություն չեն ունենա, իսկ տվյալ անձի ներկայությունը լսումների ժամանակ խոչընդոտում է լսումների բնականոն ընթացքը. 10. Լսումները պետք է իրականացվեն լսումների մասին որոշման մեջ նշված ժամկետում, որը, սակայն, չի կարող ավելի ուշ լինել, քան լսումների մասին որոշումը ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում. 11. Լսումներին որևէ անձի չներկայանալը, անկախ պատճառից, հիմք չէ լսումների հետաձգման համար. 12. Լսումներն իրականացվում են նիստի ձևով: Լսումները պետք է ավարտվեն մեկ նիստի ընթացքում: Եթե նիստը չի ավարտվում ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը՝ աշխատանքային օրվա սկզբից. 13. Լսումների միջոցով պարզելու ենթակա բոլոր հանգամանքների քննարկումից հետո գործակալությունը ավարտում է լսումները և վերադառնում գրանցման վարույթին՝ առանց առանձին ակտի ձևով որոշում ընդունելու. 14. Լսումներ իրականացնող մարմինը արձանագրում է քննարկումները. 15. Արձանագրությունը պետք է պարունակի` 1) լսումներ իրականացնող մարմնի անվանումը. 2) լսումներ իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը. 3) լսումներին մասնակցած անձանց (երրորդ անձանց, այլ անձանց) անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ. 4) քննարկվող հարցի հանգամանքների բովանդակությունը. 5) լսումների մասնակիցների և լսումների ժամանակ հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը. 16. Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 17. Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաև ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած լսումների մասնակիցների. 18. Գործակալությունը կարող է լսումները փոխարինել գրավոր եղանակով հանգամանքների պարզման ընթացակարգով (այսուհետ՝ գրավոր ընթացակարգ): Գրավոր ընթացակարգը կիրառելու դեպքում գործակալությունն այդ մասին ընդունում է որոշում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որն ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին, բողոք ներկայացրած անձի էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. 19. Որոշումը պետք է նշում պարունակի գրավոր ընթացակարգի կիրառման հիմքերի, ինչպես նաև պարզման ենթակա փաստական հանգամանքների մասին. 20. Որոշման հրապարակման պահից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ցանկացած անձ կարող է ներկայացնել գրավոր ապացույցներ որոշման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ. 21. Գործակալությունը ստանում է բոլոր ներկայացված ապացույցները և դրանց գնահատման միջոցով որոշում կայացնում հանգամանքի հիմնավորված կամ չհիմնավորված լինելու մասին, որն էլ պետք է արտացոլվի վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշման մեջ. 22. Նախարարը հաստատում է լսումների և գրավոր ընթացակարգի իրականացման կարգը՝ հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջների հիման վրա. 23. Եթե սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված պետական գրանցման իրականացման ժամկետը կազմում է ոչ ավել, քան հինգ աշխատանքային օր, ապա պետական գրանցման վարույթներն իրականացվում են առանց լսումների՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բացառությամբ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 24. Որևէ անձի գրավոր դիմումի առկայության դեպքում, որի համաձայն գրանցման ներկայացված փաստաթղթերում զետեղված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցումը մերժելու ակնհայտ հիմքերի բացակայության դեպքում պարտադիր իրականացվում են լսումներ կամ գրավոր ընթացակարգ: |