Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ստանդարտացման սկզբունքները. 1. Ստանդարտացման ազգային մարմինն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրականացումը հետևյալ սկզբունքների համաձայն` 1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր և հավասար մասնակցության իրավունքի պահպանում. 2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների ընդունում և գործողության մեջ դնում. 3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ հանրային իրազեկում. 4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում. 5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը. 6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային, տարածաշրջանային (այդ թվում՝ եվրոպական և միջպետական) ստանդարտացման կանոնների և ուղեցույցների հաշվի առնում. 7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը. 8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում. 9) ստանդարտացման աշխատանքների իրականացում տեխնիկական հանձնաժողովների, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային խմբերի միջոցով: |