FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  2

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները.
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը.
2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության խնդիրներն են՝ սահմանել պատիժների կատարման և դատապարտյալի կողմից կրման, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները, պաշտպանել նրա իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, վերահսկել դատապարտյալի պարտականությունների կատարումը, նախապատրաստել նրանց հասարակությունում վերաինտեգրմանը և պատժից ազատվող անձանց ցուցաբերել սոցիալական աջակցություն.
3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը սահմանում է պատիժների կատարման ընդհանուր դրույթները և սկզբունքները, պատիժների կատարման կարգն ու պայմանները, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը, դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները։