FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Հայաստանի Հանրապետության պետական պարգևները.
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների ճանաչման բարձրագույն ձևն են.
2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաստանի Հանրապետության շքանշանները և Հայաստանի Հանրապետության մեդալները: 4. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը.
5. Հայաստանի Հանրապետության մեդալներն են Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովսես Խորենացու մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը: