Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 158 Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը. 1. Գույքային հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով. 2. Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքին, և գույքային հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով. 3. Քրեական վարույթի շրջանակներում գույքային վնասի հատուցման հիմքը, պայմանները, ծավալը և եղանակները սահմանվում են քաղաքացիական, բնապահպանական, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական և նյութական այլ օրենսդրությամբ. 4. Քրեական վարույթում գույքային հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները և հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված հակընդդեմ հայց հարուցելու կանոնները. 5. Գույքային հայց հարուցելու համար պետական տուրք չի գանձվում. 6. Եզրափակիչ դատական ակտը գույքային հայցի մասով կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: |