FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28.5

3) ծնողին կամ նրա լիազորած անձին տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ տասներկուերորդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
4. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տասներկուամսյա ժամկետները կիրառվում են ծնողի մահվան ամսվանից.
5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Այս դեպքում նույն երեխայի համար խնամքի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում խնամքի նպաստ նշանակվում է դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից.
7. Խնամքի նպաստ վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք.
8. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա խնամքի նպաստի գումարի հետ մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա խնամքի նպաստի գումարը) վճարվում է միանվագ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Չվճարված նպաստի գումարը նախորդող ժամանակահատվածի ամիսների համար վճարվում է սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով.
9. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա, դիմումը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում՝ անկանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28.5

10. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը ենթակա է ժառանգման.
11. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28.5

Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը.
1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
    1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.
    2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
    3) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.
    4) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.
    5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.
    6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.
    7) երեխայի կամ ծնողի մահվան դեպքում.
    8) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում.
    9) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում.
2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու (հայտնաբերվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3. Խնամքի նպաստ վճարելը դադարեցվում է՝
    1) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.
    2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.