FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Նախադպրոցական տարիքը.
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն (կամ ծառայություններ) ընդգրկվում են այն երեխաները, որոնց նախադպրոցական տարիքը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.
    1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչև 1 տարեկան հասակը.
    2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչև 2 տարեկան հասակը.
    3) կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչև 3 տարեկան հասակը.
    4) կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչև 4 տարեկան հասակը.
    5) միջին խումբ՝ 4-ից մինչև 5 տարեկան հասակը.
    6) ավագ խումբ՝ 5-ից մինչև 6 տարեկան հասակը.
3. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը՝ անկախ երեխայի 6 տարեկանը լրանալուց.
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր: