FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  36

Եզրափակիչ և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ից.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
3. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը Հանրապետության նախագահի մասով ուժը կորցնում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.
4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները Հանրապետության նախագահի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի անդամների և Կենտրոնական բանկի խորհրդի անդամների մասով ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.
5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից.
6. Կուսակցության պետական գրանցման համար մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը ներկայացված դիմումների վրա տարածվում են «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքով սահմանված՝ պետական գրանցման մասին դրույթները: Եթե կուսակցության պետական գրանցման համար 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումները չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա պետական գրանցում իրականացնող մարմինը դիմումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին` նշելով սույն օրենքի այն դրույթները, որոնց չի համապատասխանում պետական գրանցման դիմումը: Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով վերադարձված դիմումները հիմնադիր համագումարի անցկացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին ներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում: 2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-224-Ն