FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  553

Էներգիայի քանակը.
1. Էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա` իր ու աբոնենտի միջև համաձայնեցված մատուցման ռեժիմի պահպանմամբ: Էներգամատակարարող կազմակերպության մատուցած և աբոնենտի օգտագործած էներգիայի քանակը որոշվում է դրա փաստացի սպառման հաշվարկի տվյալներին համապատասխան.
2. Էներգամատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել աբոնենտի իրավունքը` փոխել իր կողմից ընդունվող էներգիայի պայմանագրով սահմանված քանակը` էներգամատակարարող կազմակերպությանը պատճառած վնասները հատուցելու պայմանով.
3. Եթե էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, ապա նա իրավունք ունի օգտագործել իր համար խելամտորեն անհրաժեշտ քանակի էներգիա: