Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը. 1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները, տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու նպատակով Գլխավոր վարչություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը: Քաղվածքը տրվում է դատարանի կողմից` նշված օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ որոշման հետ միաժամանակ, և այն պետք է պարունակի միայն վերահսկման ենթակա հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ. 2. Այն դեպքերում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, Գլխավոր վարչությունը, սույն հոդվածով նախատեսված կարգով, ապահովում է այդ միջոցառման իրականացումը, սակայն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջնորդությամբ Գլխավոր վարչություն դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում Գլխավոր վարչություն ներկայացնել դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը գլխավոր վարչություն ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին. 4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունեցող յուրաքանչյուր մարմնի կտրվածքով յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում` 1) սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Գլխավոր վարչություն ներկայացրած միջնորդությունների ընդհանուր թվաքանակը. 2) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, և հետագայում քաղվածքը չի ներկայացվել. 3) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, իսկ դատարանը հետագայում իր որոշմամբ չի թույլատրել նման օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: |