FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել.
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը.
4. 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մայիսի 24ԵրևանՀՕ-195-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: