FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  36

Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը.
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ.
2. Յուրաքանչյուր մարզի և Երևան քաղաքի համար կազմավորվում է մեկ կամ մի քանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 41-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում, համարակալվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները և նստավայրերը սահմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ.
3. Եթե համայնքը ներառված է մեկից ավելի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ որոշում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին լիազորություն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը.
4. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են: Նրանց գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է.
5. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա.
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար: