Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 35 Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները. 1. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է. 2. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Սույն հոդվածի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը. 3. Օդանավի հրամանատարին և, եթե նախատեսված է, նրան փոխարինողին (երկրորդը անձնակազմում) նշանակում է օդանավի սեփականատերը: Եթե օդանավն օգտագործում է սեփականատեր չհանդիսացող շահագործողը, ապա օդանավի հրամանատարին և նրան փոխարինողին նշանակում են շահագործողը և սեփականատերը՝ փոխադարձ համաձայնությամբ: Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել կոմիտե. 4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե կոմիտեն բացառության կարգով այլ որոշում չի կայացնում. 5. Միջազգային առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում օդանավի օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին: Թռիչքի ժամանակահատվածում օդանավում մեկից ավելի օդաչուի առկայության դեպքում 60 տարին անց կարող է լինել օդաչուներից միայն մեկը: Օդանավի թռիչքային անձնակազմի մյուս անդամների՝ շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին. 6. Օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը: |