FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  5

Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրությունը.
1. Հաշվեքննիչ պալատի նախագահ (անդամ) կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված աուդիտորի որակավորում (այսուհետ՝ աուդիտորի որակավորում) ունեցող յուրաքանչյուր ոք, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ աուդիտորական կազմակերպությունում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատում՝ նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ և (կամ) 5-րդ մասերում նշված պաշտոններում (ներառյալ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում) պաշտոնավարման ստաժ, կամ ֆինանսների ոլորտում՝ նվազագույնը յոթ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում, կամ հանրային ծառայության ոլորտում՝ նվազագույնը յոթ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում.
2. Հաշվեքննիչ պալատի նախագահին (անդամին) Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ Հաշվեքննիչ պալատի նախագահ.
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին՝ նպաստել հանրային հարստության կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անկախ ու անաչառ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ:»:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  5

4. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ Հաշվեքննիչ պալատի նախորդ նախագահի (անդամի) պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրվելու պահին Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնը թափուր է, ապա Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից.
5. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում: