Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները. 1. Օրենսգրքի, սույն օրենքի համապատասխան, ընկերությունն իր իրավասու մարմնի` մասնակիցների ընդհանուր ժողովի որոշման հիման վրա կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի` սույն կետում նշված լիազորությունն ընկերության կանոնադրությամբ կարող է փոխանցվել ընկերության խորհրդի որոշմանը. 2. Ընկերության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումն իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ. 3. Հայաստանի Հանրապետությունում ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: |