FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները.
1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են՝
    1) դատավորի, դատարանում և արտագնա նիստի անցկացման վայրում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
    2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
    3) Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.
    4) Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2. Դատական կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով անհրաժեշտության դեպքում համագործակցում է ոստիկանության և պետական այլ մարմինների հետ: