Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 121 4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի իմաստով փաստաթուղթը համարվում է շահագրգիռ ներդրողներին հասանելի, եթե այն պատշաճ ձևով առաքվել է բոլոր շահագրգիռ ներդրողներին կամ հրապարակվել է թողարկողի կամ արժեթղթերի՝ շուկայում առևտրին թույլտվությունը հայցող անձի պաշտոնական ինտերնետային կայքում և տպագիր եղանակով մատչելի է բոլոր շահագրգիռ ներդրողների համար թողարկողի կամ արժեթղթերի՝ շուկայում առևտրին թույլտվությունը հայցող անձի գլխամասային գրասենյակում: Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի իմաստով շահագրգիռ ներդրողն այն անձն է, որին հասցեագրված է տվյալ արժեթղթերի առաջարկը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 121 Առևտրի ազդագրի հրապարակման պահանջից բացառությունները. 1. Սույն օրենքի 119-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ առևտրի ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում հետևյալ արժեթղթերի վրա. 1) բաժնետոմսերի, որոնց ընդհանուր քանակը 12 ամսվա ընթացքում կազմում է տվյալ կարգավորվող շուկայում արդեն իսկ առևտրին թույլատրված նույն դասի բաժնետոմսերի ընդհանուր քանակի ոչ ավելի, քան 10 տոկոսը. 2) բաժնետոմսերի, որոնք թողարկվել են տվյալ կարգավորվող շուկայում արդեն իսկ առևտրին թույլատրված տվյալ թողարկողի նույն դասի բաժնետոմսերով փոխանակման համար, եթե դա չի հանգեցնում թողարկողի կանոնադրական կապիտալի ավելացմանը. 3) արժեթղթերի, որոնք փոխանակման միջոցով առաջարկվում են թողարկողի կողմից այլ ընկերության բաժնային արժեթղթերի ձեռքբերման կապակցությամբ, և առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է առևտրի ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն. 4) արժեթղթերի, որոնք թողարկողի կողմից առաջարկվում են միացող ընկերության բաժնետերերին՝ թողարկողին այլ ընկերության միացման կապակցությամբ, և առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է առևտրի ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն. 5) տվյալ շուկայում առևտրին արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի դիմաց որպես շահաբաժին վճարվող նույն դասի բաժնետոմսերի, եթե առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի և տեսակի, ինչպես նաև առաջարկի նպատակի և պայմանների վերաբերյալ. 6) արժեթղթերի, որոնք առաջարկվում են թողարկողի կամ թողարկողի խմբին պատկանող անձի կողմից տվյալ թողարկողի գործող կամ նախկին ղեկավարներին կամ աշխատակիցներին, եթե նույն դասի արժեթղթերն արդեն իսկ թույլատրված են տվյալ շուկայում առևտրին, և առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի և տեսակի, ինչպես նաև առաջարկի նպատակի և պայմանների վերաբերյալ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 121 7) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված կարգով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ փոքրացման միջոցով կանոնադրական կապիտալի փոփոխման դեպքի վրա. 8) բաժնետոմսերի, որոնք պատկանում են տվյալ կարգավորվող շուկայում արդեն իսկ առևտրին թույլատրված բաժնետոմսերի նույն դասին, և որոնք թողարկվել են այլ արժեթղթերի հետ փոխանակման կամ դրանցից բխող իրավունքների իրականացման նպատակով. 9) արժեթղթերի, որոնք թողարկվել են շուկայում առևտրին արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի թողարկողի կողմից, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթի հիման վրա թողարկողը կամ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը կարող է դիմել արժեթղթերի՝ շուկայում առևտրին թույլտվության համար միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար թողարկողը կամ արժեթղթերի՝ շուկայում առևտրին թույլտվությունը հայցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում, որի ձևը և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը նախնական համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը մերժում է նախնական համաձայնության տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանցում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |