FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքի նպատակը, խնդիրները և սկզբունքները.
1. Սույն օրենքի նպատակն է՝
    1) ապահովել Տարածքի զարգացման ընթացքում Դիլիջան համայնքի քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը, կառուցապատման գործունեության իրականացումը առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման համար.
    2) խրախուսել և աջակցել Տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին և պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը.
    3) ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը և հանրության մասնակցությունը որոշումների կայացման հանրային քննարկումների միջոցով.
    4) նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը և Տարածքի զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը.
    5) ներդնել Տարածքի զարգացման և ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգեր.
    6) նպաստել «մաքուր քաղաք» և «կանաչ քաղաք» հայեցակարգի ներդրմանը.
2. Սույն օրենքի խնդիրներն են՝
    1) հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելը.
    2) Տարածքի՝ որպես միջազգային նշանակության կրթական կենտրոնի հետագա զարգացման ապահովումը.
    3) Տարածքի՝ որպես զբոսաշրջային և հանգստյան գոտու զարգացման ու ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ձևավորումը.
    4) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և ճարտարապետական պահանջների հետևողական իրականացման ապահովումը.
    5) Բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը.
3. Սույն օրենքի սկզբունքներն են՝
    1) պետություն-մասնավոր համագործակցությունը.
    2) որոշումների կայացման թափանցիկությունը.
    3) ծրագրերի իրականացման հաշվետվողականությունը: