Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 22 Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների առևտուրը. 1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրա բաղկացուցիչ մասերի առևտուր կատարելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, որոնք պարտավոր են՝ 1) ունենալ վաճառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության սերտիֆիկատ, ակոսափող զենքի դեպքում՝ նաև գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանք․ 2) պահանջել գնորդից ներկայացնել համապատասխան թույլտվությունը․ 3) ապահովել ձեռք բերվող և վաճառվող զենքի գրանցումը և հաշվառումը և հաշվառման փաստաթղթերի պահպանությունը 10 տարի ժամկետով. 4) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի և դրանք ձեռք բերող անձանց մասին. 5) գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները, ակոսափող զենքի դեպքում՝ նաև գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանքի պատճենը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն ստանալու նպատակով. 6) գնորդին վաճառված զենքը տրամադրել կամ վաճառել փամփուշտներ միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվության առկայության դեպքում, իսկ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում. 7) ապահովել զենքի և ռազմամթերքի պատշաճ պահպանությունը և այն պահելու անվտանգությունը. 8) կոմիսիոն վաճառքի ընդունված և վերադարձված զենքերի վերաբերյալ երկօրյա ժամկետում գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն. 9) կենտրոնացված հաշվառում կատարելու նպատակով հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական և ծառայողական զենքը՝ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 22 2. Արգելվում են՝ 1) քաղաքացիական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառելը՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, փամփուշտներ վաճառելը՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց. 2) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միևնույն վաճառասրահում զենքի հետ կապ չունեցող այլ ապրանքների համատեղ վաճառք կատարելը, բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների, զենքի պահեստամասերի և սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջոցների․ 3) տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթուղթ, հայերեն մակնշում, անհատական համար չունեցող քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ վաճառելը․ 4) քաղաքացիական և ծառայողական զենքի վաճառքի կետերում, խանութ-սրահներում զենքի ցուցադրումն առանց ձգանը արգելափակող հատուկ գործարանային արտադրության կողպեքի. 5) մանրածախ առևտրի սրահներում 50 կիլոգրամից ավել վառոդ և 15 հազարից ավել փամփուշտ պահելը. 6) շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի զենքեր վաճառելը. 3. Մինչև 7.5 ջոուլ փողային էներգիան չգերազանցող օդաճնշիչ զենքերը վաճառվում են առանց թույլտվության միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող վաճառքի կետերում. 4. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր կազմակերպությունները պարտավոր են նույն գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա. 5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք վաճառքի են ընդունում զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները։ |