Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Ապահովագրական ընկերության պարտականությունները. 1. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է` 1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր անձի պահանջով կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Բյուրոյի կանոններով սահմանված պայմաններով, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտման. 2) լրացնել և ԱՊՊԱ պայմանագրի հետ ապահովադրին տրամադրել համաձայնեցված հայտարարագրի նմուշը, ինչպես նաև բացատրել դրա օգտագործման և համաձայնեցված հայտարարագրի լրացման կարգը. 3) Երաշխավորման ֆոնդի օգտին սույն օրենքի համաձայն կատարել վճարներ և Բյուրոյի օգտին սույն օրենքի հիման վրա Բյուրոյի կանոններով սահմանված չափերով վճարել անդամավճարներ. 4) Տեղեկատվական համակարգ ներկայացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված տեղեկատվությունը. 5) իր հետ ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր, ապահովագրված անձ կամ տուժող համարվող անձանցից ընդունել ապահովագրական պատահարի վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կազմած արձանագրությունը. 6) ապահովագրական պատահարում ներգրավված յուրաքանչյուր անձի պահանջով նրան անվճար տրամադրել իր կնքած ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրված անձանց կողմից պատճառված վնասի հատուցման հարցի քննարկման ընթացքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, փորձագետի եզրակացություն (առկայության դեպքում) և այլ փաստաթղթեր: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ներառում է օրենքով պաշտպանվող ապահովագրական, բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկություն, ապա այն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով և դեպքերում. 7) իր մասնաճյուղերի և գործակալների գործունեության վայրը և աշխատանքային ժամերը մշտապես հրապարակել իր ինտերնետային կայքում. 8) իրականացնել օրենքով, Բյուրոյի կանոններով, իրավական այլ ակտերով կամ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ: |