Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 15.2 Ծառայության պետի տեղակալները. 1. Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, և նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները (վերաբերում է զինվորական տեղակալներին պաշտոնի նշանակման պայմաններին). 3. Ծառայության պետի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ ծառայության պետի ներկայացմամբ, իսկ ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի առաջարկությամբ: |