FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  68

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կարգը.
1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարում է գործակալությունը սույն օրենքի 67-րդ հոդվածով սահմանված ժամկետներում.
2. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը հիմք է անձի նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար.
3. Եթե քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում, որտեղ անհրաժեշտ է նույնպես փոփոխություններ կատարել, առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ, ապա դիմումով ներկայացված պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով հաստատվելու դեպքում այդ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում կատարվում են եզրակացությամբ հաստատված փոփոխությունները.
4. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումի և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա կազմվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին եզրակացություն: Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացություն կազմելու կարգը սահմանում է նախարարը.
5. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործակալության եզրակացությունը հաստատում է գործակալության պետը.
6. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին պահանջը հիմնավորված լինելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո գործակալությունը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով համապատասխան քաղաքացիական կացության ակտերում կատարում է պահանջվող ուղղումը կամ լրացումը կամ փոփոխությունը, որի հետևանքով ձևավորված քաղաքացիական կացության ակտերի մասին նոր վկայականները տրամադրվում են դիմողին սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  68

7. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը հաղորդում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին, որոնց ցանկը սահմանում է նախարարը.
8. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու դեպքում օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած քաղաքացիական կացության ակտերի վկայականը գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն: