Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 257 Այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում. Այն դեպքում, եթե անձը չի վիճարկում թույլ տված խախտումը, և նախազգուշացման կարգով նրա նկատմամբ նշանակվող վարչական տուժանքը կամ տուգանքը տասը դրամից ավելի չէ, արձանագրություն չի կազմվում: Այդպիսի դեպքերում նշանակվող տուգանքը ոստիկանության աշխատողի կողմից կարող է գանձվել խախտումը կատարելու տեղում: Տուգանքի գանձման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվետվության փաստաթուղթ է: Արձանագրություն չի կազմվում նաև այլ դեպքերում, երբ օրենսդրությանը համապատասխան տուգանքը նշանակվում և գանձվում է, իսկ նախազգուշացումը ձևակերպվում է իրավախախտում կատարելու տեղում: Եթե խախտողը վիճարկում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար իր նկատմամբ նշանակվող տույժը, ապա արձանագրություն է կազմվում սույն օրենսգրքի 254 հոդվածին համապատասխան: |