FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  32.1

Ջրային համակարգերի կառավարման մարմինը. Ընկերության և Միության գործունեությունը համակարգող պետական մարմինն է Ջրային համակարգերի կառավարման մարմինը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ջրային համակարգերի կառավարման մարմինը`
    ա) Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.
    բ) մասնակցում է օգտագործելի ոռոգման ջրային ռեսուրսների պահանջարկի ամենամյա հաշվարկման և հեռանկարային աշխատանքներին.
    գ) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումը և իրականացումը, կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննություն.
    դ) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն, ներկայացնում է առաջարկություններ.
    ե) վերահսկում է ոռոգման համակարգերի օգտագործման, պահպանման, վերանորոգման աշխատանքները.
    զ) վերահսկում է ոռոգման ջրերի մատակարարման և ջրօգտագործման պահանջների կատարման նկատմամբ ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.
    է) ապահովում է պետության սեփականություն համարվող ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և վերահսկումը.
    ը) մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ջրային համակարգերի ջրային կորուստների նորմատիվների մշակմանը.
    թ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ: