Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 31 Ապրանքի ծագման հավաստագիրը. 1. Ապրանքի ծագման հավաստագիր՝ որոշակի ձևի փաստաթուղթ, որը վկայում է ապրանքի ծագման մասին և տրամադրվել է ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով սահմանված դեպքերում՝ ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) լիազորված պետական մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից: Ապրանքի ծագման հավաստագրի, այդ թվում՝ այն ձևակերպելու և (կամ) լրացնելու կարգի նկատմամբ պահանջները սահմանվում են ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով. 2. Եթե ապրանքի ծագման հավաստագրի մեջ ապրանքի ծագման մասին տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, քան այն չափորոշիչները, որոնց կիրառումը սահմանված է ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով, ապա ապրանքի ծագման տվյալ հավաստագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ. 3. Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից, եթե նշված հավաստագիրը պահանջվում է պայմանագրի պայմաններով, ապրանքների ներմուծման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կանոններով կամ եթե ապրանքի ծագման հավաստագրի առկայությունը նախատեսված է արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով: Անդամ պետությունների լիազորված պետական մարմինները կամ լիազորված կազմակերպությունները, որոնք տրամադրել են ապրանքի ծագման հավաստագիր, պարտավոր են ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու օրվանից 3 տարուց ոչ պակաս պահել դրա պատճենը և մյուս փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է ապրանքի ծագումը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 31 4. Ապրանքի ծագման հավաստագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ, եթե ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվել է այն ձևակերպելու և (կամ) լրացնելու կարգին ներկայացվող այն պահանջների խախտմամբ, որոնք սահմանվել են ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով կամ արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով: |