Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 Առաջարկի հարցման փուլը. 1․ Առաջարկի հարցման փուլին մասնակցում են որակավորված հայտատուների ցանկում ներառված հայտատուները. 2. Որակավորված հայտատուներին առաջարկի հարցմամբ ներկայացվող պահանջները և դրանց, այդ թվում՝ դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրի գնահատման կշիռները, առաջարկի հարցմամբ ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, Հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական և ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետներ հաստատվում են Ընթացակարգով. 3. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները: |