FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  75

Ծառայողական տեղեկությունը.
1. Սույն օրենքի իմաստով ծառայողական տեղեկություն է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին հայտնի դարձած՝ հաճախորդի հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկություն, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև հաճախորդի առևտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի կամ արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին.
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկություն: