Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 12
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 Չափագրումները. 1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև հարկ վճարողի մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդը, ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել չափագրումներ: Չափագրումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝ 1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկման օբյեկտներին, հարկման բազաներին և հարկային պարտավորություններին առնչվող և (կամ) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված հաշվառման բացակայությունը կամ այդ հաշվառմանն առնչվող տեղեկությունների չներկայացումը. 2) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների և հաշվարկային փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններում) կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերում արտացոլված տվյալների կամ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների և հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները. 3) հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրության արդյունքները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 4) հարկային մարմնի իրականացրած` հարկ վճարողների հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների վերլուծության արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը չափագրումն իրականացնելուց առաջ ծանուցվել է. 5) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները. 6) Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերումը և (կամ) իրացումը չփաստաթղթավորելու ռիսկերին վերաբերող՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքները. 2. Չափագրումը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև լիազոր համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրություն է, որի նպատակն է պարզել` 1) բացառապես չափագրման անցկացման ժամանակահատվածում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները). |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 4. Չափագրումն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որտեղ չափագրմանը համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի ներգրավված լինելու դեպքում նշվում է նաև համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը). 5. Չափագրումը փաստացի սկսելու օրը չափագրման հանձնարարագրի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով: Չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը հարկ վճարողին էլեկտրոնային ծանուցման եղանակով ներկայացնելուց անմիջապես հետո: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 8. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի հաշվարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն հոդվածով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնօգտագործման վճարի հաշվարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով. 9. Չափագրման արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ, որտեղ չափագրմանը համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի ներգրավված լինելու դեպքում նշվում են նաև համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Արձանագրության նախագիծը պարտավոր են ստորագրել նաև չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները (չափագրմանը ներգրավված լինելու դեպքում): Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը (սույն մասով սահմանված պահանջների պահպանմամբ): Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկ վճարողների մոտ չափագրման արդյունքում ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու դեպքում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 10. Ապրանքների մատակարարման և (կամ) պահպանման վայրերում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդ (այսուհետ՝ պակասորդ) հայտնաբերելու նպատակով չափագրումը կատարվում է հետևյալ կարգով. 1) պակասորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ. ա. գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրում, բ. ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշում, գ. պակասորդի մեծության որոշում, որն իրենից ներկայացնում է ապրանքների փաստաթղթային և փաստացի մնացորդների դրական տարբերությունը: Սույն կետի կիրառության իմաստով՝ պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի` հաշվի առնելով նույն ապրանքի տեսակավորման արդյունքում նույն կամ համանման ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը. 2) հարկային մարմնի պաշտոնատար անձը չափագրումը փաստացի սկսելու օրը հարկ վճարողից (գործադիր մարմնի ղեկավարից) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձից պահանջում է ապրանքի մատակարարման և պահպանման բոլոր վայրերում չափագրում իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ իրականացնել ապրանքների փաստացի մնացորդների գույքագրումներ՝ կազմելով հարկային մարմնի սահմանած ձևով գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրություններ, որոնցում արձանագրվում են գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդները` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, նյութական պատասխանատուների` արտացոլված վաճառքի չափման միավորներով. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 3) գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են չափագրումը փաստացի սկսելու օրվա դրությամբ` երկու օրինակից, որոնք ստորագրում են հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, նյութական պատասխանատուները և գույքագրմանը մասնակցած՝ չափագրում իրականացնող պաշտոնատար անձինք: Այդ օրվան հաջորդող ժամանակահատվածում՝ մինչև գույքագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումը, ապրանքային մնացորդների փոփոխությունները հաշվառվում են առանձին և չեն մասնակցում ապրանքային մնացորդի պակասորդի հաշվարկմանը. 4) ապրանքների փաստաթղթային մնացորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ. ա. սկզբնական մնացորդի որոշում: Սկզբնական մնացորդի որոշման համար հիմք են ընդունվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվառված ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ տվյալները, իսկ դրա բացակայության դեպքում՝ հարկային մարմնի կողմից նախորդ համալիր հարկային ստուգման կամ չափագրման ժամանակ կազմված ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները, իսկ հաշվապահական հաշվառման տվյալների բացակայության դեպքում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված տվյալները կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա հաշվարկված՝ հարկ վճարողների ապրանքային մնացորդների վերաբերյալ տվյալները, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 բ. ապրանքների ձեռքբերման կամ արտադրության քանակային մեծությունների որոշում: Հարկ վճարողի ձեռքբերած կամ արտադրած ապրանքների քանակային մեծությունների որոշման համար հիմք են հանդիսանում մատակարարների կամ այլ անձանց դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը, հարկ վճարողի դուրս գրած հաշվարկային և վճարային փաստաթղթերը, մաքսային հայտարարագրերը, տարանցման հայտարարագրերը, ներմուծման հարկային հայտարարագրերը, հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները, հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը (անկախ Օրենսգրքին համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթուղթ հանդիսանալու հանգամանքից), երրորդ անձից ստացված տեղեկությունները, հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերը և այլ ներքին հաշվառման տվյալները, ինչպես նաև ձեռք բերած կամ արտադրած, սակայն չփաստաթղթավորված ապրանքների քանակային մեծությունները, գ. մատակարարված կամ տեղափոխված ապրանքների քանակային մեծությունների որոշում: Հարկ վճարողի մատակարարած կամ տեղափոխած ապրանքների քանակների որոշման նպատակով հիմք են հանդիսանում հարկ վճարողի մատակարարման կամ տեղափոխության ուղեկցող փաստաթղթերը, մաքսային հայտարարագրերը, տարանցման հայտարարագրերը, արտահանման հարկային հայտարարագրերը, հսկիչ դրամարկղային մեքենաներով արձանագրված ֆիսկալային հասույթները (այդ թվում` դրանցում արտացոլված` ապրանքների անվանումներին և ապրանքային դիրքերին համապատասխան քանակային ցուցանիշները), դ. Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կորուստների չափերի որոշում, ե. ապրանքների փաստաթղթային մնացորդը որոշվում է սկզբնական մնացորդին գումարելով սկզբնական մնացորդի արձանագրությունը կազմելու օրվանից մինչև սույն մասին համապատասխան գույքագրման փաստացի մնացորդների արձանագրման օրն ապրանքների ձեռքբերման և արտադրության քանակային մեծությունները` հանելով այդ ժամանակաշրջանում մատակարարված (տեղափոխված) ապրանքների քանակային մեծությունները և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված չափերին համապատասխան որոշվող ու փաստաթղթերով հիմնավորված կորուստների քանակային մեծությունները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 5) սույն մասով սահմանված կարգով որոշված պակասորդի մեծության (քանակային) կազմում ներառված ապրանքի գնի (ներառյալ՝ անուղղակի հարկերը) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում պակասորդը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը. 6) սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում: Սույն կարգի կիրառման իմաստով ապրանքների փաստացի մնացորդի ու փաստաթղթային մնացորդի հաշվարկն ու պակասորդի մեծության որոշումն իրականացվում է միայն հարկ վճարողի կողմից ձեռք բերված կամ արտադրված պատրաստի արտադրանքի և ապրանքների մասով. 7) հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ապրանքների փաստաթղթային մնացորդը կարող է որոշվել նաև հիմք ընդունելով հարկ վճարողի տրամադրած հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլում ներառված տեղեկատվությունը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 11. Ապրանքների մատակարարման և (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) հայտնաբերելու նպատակով սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով չափագրումը (ներառյալ՝ գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրումը, ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշումը, պակասորդի մեծության որոշումը) կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի ընտրած ապրանքների գծով: Պակասորդ հայտնաբերելու նպատակով ընտրված ապրանքների գծով չափագրում իրականացնելիս ապրանքների ընտրությունը կատարվում է ԱՏԳ ԱԱ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով: Հարկային մարմնի պաշտոնատար անձը սույն մասով սահմանված կարգով չափագրումը պարտավոր է իրականացնել ընտրված ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշում ներառվող բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների գծով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ ընդունելով ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշին համապատասխանող ապրանքների տեսակավորման արդյունքում նույն կամ համանման ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը: Սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում. 12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված՝ ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք ցանկում չնշված ապրանքների մասով չափագրում իրականացնելու իրավունք չունեն: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 2) տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 24 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը. 3. Հարկ վճարողի մոտ տվյալ հարկային տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60 աշխատանքային օրը: Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել տասը անընդմեջ աշխատանքային օրը, իսկ տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 24 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ՝ 15 անընդմեջ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի: |